Մարդկային ո՞ր հմտությունները չի կարող փոխարինել արհեստական բանականությունը

Մինչ արհեստական բանականությունն ավելի խորն է թափանցում աշխատանքային միջավայր, շատերին հուզում է այն հարցը, թե մի քանի տարի անց որ մասնագիտություններն ու հմտություններն են մնալու պահանջված։

Science ամսագրում հրապարակված նոր նյութը ցույց է տալիս, որ, չնայած տեխնոլոգիաների սրընթաց զարգացմանը, գոյություն ունի որակների մի ամբողջ շարք, որոնցում մարդիկ դեռ շարունակում են գերազանցել նույնիսկ ամենակատարելագործված ալգորիթմներին։

Աշխատաշուկայի մասնագետները նշել են, որ ավտոմատացման նկատմամբ առավել դիմացկուն են մարդկային փոխազդեցության հետ կապված հմտությունները։

Դրանց թվում են՝ էմպատիան, վստահելի հարաբերություններ կառուցելու կարողությունը, կոնֆլիկտներ լուծելը և զրուցակցի հուզական ազդակները հասկանալը։

Արհեստական բանականությունը կարող է նմանակել կարեկցանքը, սակայն ինքը զգացմունքներ չի ապրում և չունի այն կենսափորձը, որը մարդկանց թույլ է տալիս միմյանց հասկանալ խոր մակարդակով։

Կկարևոր է նաև քննադատական մտածողությունը։ Ժամանակակից ԱԲ համակարգերը կարող են հնչեցնել համոզիչ պատասխաններ, սակայն դրանք դեռևս սխալներ են թույլ տալիս, խեղաթյուրված են մեկնաբանում փաստերը կամ չափազանց մեծ վստահություն են ցուցաբերում սխալ եզրակացությունների նկատմամբ։ Այդ պատճառով տեղեկատվությունը վերլուծելու, աղբյուրները ստուգելու և ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողությունը դառնում է շատ ավելի արժեքավոր, քան նախկինում։

Մասնագետներն առանձնահատուկ ուշադրություն են դարձնում նաև էթիկական որոշումներին։ Շատ ոլորտներում՝ բժշկությունից մինչև անձնակազմի կառավարում, անհրաժեշտ է հաշվի առնել գործողությունների բարոյական հետևանքները, մարդկային զգացմունքները և բարդ սոցիալական հանգամանքները։ Նման որոշումները հնարավոր չէ հանգեցնել պարզ կանոնների կամ վիճակագրական օրինաչափությունների հավաքածուի։ Հենց այդ պատճառով պատասխանատվությունն ու բարոյական դատողությունը մնում են հիմնականում մարդկային իրավասություններ։

Հետազոտողները նաև ընդգծել են ստեղծագործելու նշանակությունը և անորոշության պայմաններում աշխատելու կարողության կարևորությունը։ ԱԲ-ն լավ է հաղթահարում առկա տվյալների վերլուծությունը և արդեն հայտնի գաղափարների նոր համադրությունների ստեղծումը, սակայն դրա համար զգալիորեն ավելի դժվար է առաջարկել իսկապես ինքնատիպ լուծումներ, ձևավորել երկարաժամկետ ռազմավարություններ և գործել այնպիսի իրավիճակներում, որտեղ հստակ կանոններ չկան։

Հետաքրքիր է, որ շատ գիտնականներ կարծում են՝ ապագան պատկանում է ոչ թե ԱԲ-ից զերծ մարդկանց կամ մարդկանցից զերծ ԱԲ-ին, այլ այն մասնագետներին, որոնք կարողանում են արդյունավետ համագործակցել տեխնոլոգիաների հետ։

Ավտոմատացման տարածման հետ գործատուներն ավելի ու ավելի հաճախ են ուշադրություն դարձնում ոչ այնքան դիպլոմներին, որքան իրական հմտություններին, սովորելու կարողությանը, հարմարվելու և նոր գործիքներն արագ յուրացնելու ունակությանը։

Արդյունքում՝ փորձագետները համակարծիք են այն հարցում, որ որքան ավելի կատարելագործվում են ալգորիթմները, այնքան ավելի արժեքավոր են դառնում այն որակները, որոնք մարդուն մարդ են դարձնում։

Զգացմունքային բանականությունը, քննադատական մտածողությունը, առաջնորդ լինելը, էթիկական դատողությունը, հարմարվողականությունը և հարաբերություններ կառուցելու կարողությունը կարող են դառնալ առաջիկա տասնամյակների գլխավոր պրոֆեսիոնալ արժույթը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *