Հնդկաստանում վթարի է ենթարկվել ռազմաօդային ուժերի «Ան-32» բեռնատար օդանավը

Շաբաթ առավոտյան Հնդկաստանի հյուսիս-արևելքում գտնվող Ասամ նահանգում կործանվել է երկրի ռազմաօդային ուժերին պատկանող «Ան-32» ռազմատրանսպորտային ինքնաթիռը։ Այս մասին հայտնում է NDTV հեռուստաալիքը։

Կանխնական տվյալներով՝ աղետը տեղի է ունեցել Ջորհատի ռազմակայանում, երբ ինքնաթիռը փորձել է վայրէջք կատարել։ Գետնին բախվելուց հետո վթարի վայրում հրդեհ է բռնկվել։

Հաղորդվում է, որ արտակարգ ծառայություններն անմիջապես մեկնել են դեպքի վայր՝ կրակը մեկուսացնելու և հետևանքները գնահատելու համար։ Հնարավոր զոհերի կամ տուժածների մասին տեղեկությունը դեռևս պաշտոնապես չի հաստատվել։

Հնդկաստանի ռազմաօդային ուժերը հաստատել են վթարի փաստը և հայտարարել, որ մանրամասները կհրապարակվեն իրավիճակի նախնական գնահատումից և աղետի պատճառների քննության մեկնարկից հետո։

Դեպքի հանգամանքների պարզաբանումը շարունակվում է։

«Ան-32»-ը երկշարժիչավոր տուրբապտուտակային տրանսպորտային օդանավ է, որը Հնդկաստանի ՌՕՈւ-ն օգտագործում է բեռների, անձնակազմի փոխադրման և դժվարամատչելի շրջանների մատակարարման համար։ Այն նախատեսված է բարդ կլիմայական պայմաններում և բարձրլեռնային օդանավակայաններում աշխատելու համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *