
Ակտիվիստ Մանուել Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ, ա՛յ Ծառուկյանի ձայների գող, մարդը հաղթել է, ինչո՞ւ ես գողանում նրա ձայները։ Քո կազմակերպած ընտրության պայմաններում անգամ այդ մարդը հաղթել է։
Բա ասում էիր՝ «երկու ձեռքս կկտրեմ, ժողովրդի տված քվեն չեմ գողանա»։ Հիմա եթե գնաս ու Ծառուկյանի ձայներն էլ խլես, ապա ոչ միայն լեգիտիմության հարցերը չեն վերանա, այլ շատերի աչքում ավելի կխորանան։
Ժողովրդի քվեն պետք է հարգել՝ անկախ նրանից, թե ում օգտին է այն տրվել»։