«Թշնամիներին» մեկ խորհուրդ՝ մի՛ կռվեք Ռուսաստանի դեմ․ Պուտինի կոշտ ելույթը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խորհուրդ է տվել Ռուսաստանի նկատմամբ ոչ բարյացակամ տրամադրվածներին երբեք չպատերազմել Ռուսաստանի հետ և կոչ է արել նրանց ապրել խաղաղության մեջ։ ՌԻԱ Նովոստին մեջբերում է պետության ղեկավարին։

«Մեր ոչ բարեկամներին միայն մեկ խորհուրդ ունենք. մի՛ կռվեք Ռուսաստանի դեմ։ Երբեք մի՛ փորձեք դա անել։ Եկեք ապրենք խաղաղության մեջ», – ասել է Ռուսաստանի առաջնորդը։

Նախագահը կոչ է արել անբարյացակամ երկրներին լուծել վեճերը բանակցությունների միջոցով, բայց ընդգծել է, որ դրանք պետք է լինեն բանակցություններ, այլ ոչ թե վերջնագրեր Մոսկվային։

Հիշեցնենք, նախօրեին Պուտինը Ռուսաստանի օրվա առթիվ հանդիպել է «Հատուկ ռազմական գործողության» (ՀՌԳ) մասնակիցների հետ։ Նա հայտարարել է, որ ՀՌԳ-ի շրջանակներում առաքելություններ կատարող զինվորներին, առանց չափազանցության, կարելի է հերոսներ անվանել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *