
Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նախընտրական շրջանում ատելություն ու թշնամանք տարածելով Ռուսաստանի նկատմամբ՝ Նիկոլ Փաշինյանն ստացավ Հայաստանի բնակչության մի ստվար զանգվածի աջակցությունը։ Բազմաթիվ մարդիկ միամտաբար կարծում էին, թե Փաշինյանը իրոք հակառուսական և իրական ինքնիշխան քաղաքական կուրս է վարում։
Հիմա դուք՝ միամիտներդ, կտեսնեք, թե ով է իրականում Ռուսաստանի ագենտը կամ ով է ուզում Հայաստանը դարձնել ինչպես թուրքական վիլայեթ, այնպես էլ ռուսական գուբերնիա։
Դուք կտեսնեք մի վարչապետի, ով իր ընդդիմադիրներին մեղադրում էր Ռուսաստանի օգտին թշնամական աշխատանք և լրտեսություն անելու մեջ, բայց ինքն է դառնում Պուտինի կամակատարը։ Դուք կտեսնեք Ռուսաստանի դեմ ատելություն տարածող պաշտոնյաների, որոնք հիմա իրար հերթ չեն տալու՝ Ռուսաստանի աչքը մտնելու և իրենց ստրկական հավատարմությունը հայտնելու համար»։