«Քանի հատ բողոքի ցույց էլ անեք, գնացքն արդեն գնացել է»․ Սևակ Հակոբյան

«Քանի հատ բողոքի ցույց էլ անեք, գնացքն արդեն գնացել է»․ Սևակ Հակոբյան

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի գրառումը․ «Գյուղացիները Արմաշում ուզում են գյուղմթերքի համար ճանապարհ փակել, բայց ասել են՝ կփակեն էն ժամանակ, երբ լրագրողները կլուսաբանեն։
     Լրագրողները, ասեմ, շատ ակտիվ լուսաբանել են, թե ինչ կլինի, եթե էս պացիենտը վերընտրվի։ Մեկը ես մեռել եմ խոսելով էդ մասին, զգուշացնելով, ահազանգելով։
     Իսկ արմաշցին իր ընտրությունը ինչպե՞ս է կատարել․ հետաքրքիր է, չէ՞։
     Եվ ուրեմն՝ ուշադիր․ հունիսի 7-ի քվեարկության արդյունքները՝
     Արմաշում․
     Ռոբերտ Քոչարյան, որը խոստանում էր մեկ զանգով լուծել արտահանման հարցը – 58 քվե
     Սամվել Կարապետռյան – 145 քվե
     Նիկոլ – 760 քվե
     Էդ արտահանման խնդիրը հունիսի 7-ից առաջ էլ կար, ուղղակի Պապոյան Գևորգի կտերը կերաք, թե Պուտինը Նիկոլի ծնունդը շնորհավորելիս մի երկու քաղցր խոսք է ասել, ուրեմն հունիսի 7-ից հետո կբացվի սահմանը։ Հա, մեկ էլ ասում էին, որ դեպի ԵՄ արտահանումը կհնգապատկի։
     Լրագրողներին դիմելու կարիքը չկա, դիմեք ՔՊ-ական Սերգեյ Բագրատյանին, դա էր ասում, որ եթե հայկական մրգի համը ճապոնացիների բերանը ընկնի, ուրիշ բան չեն ուտի, ասեք դրան, թող հասցնի Ճապոնիա։
     Որ դուք ձեր լավ ու վատը չեք ջոկել, հիմա քանի հատ բողոքի ցույց էլ անեք, գնացքն արդեն գնացել է»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *