
Զոհվելուց 4 ամիս 10 օր անց կհուղարկավորվի Իրանի նախկին գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին։
Այս մասին հայտնել է իրանական IRIB հեռուստաալիքւը։
Աղբյուրի հաղորդմամբ` ԱՄՆ-իսրայելական հարձակման ժամանակ զոհված Իրանի գերագույն առաջնորդի հրաժեշտի արարողությունները տեղի կունենան հուլիսի 4-ից 9-ը Թեհրանում (հուլիսի 6-ին) և Ղոմում (հուլիսի 7-ին)։ Հուղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ին` Խամենեիի հայրենի Մաշհադ քաղաքում։
Հիշեցնենք, որ Խամենեին սպանվել է Թեհրանի վրա ավիահարվածների առաջին օրը՝ փետրվարի 28-ին։ Պաշտոնական հաստատումը հրապարակվել է մարտի 1-ին։
Ավելի ուշ Իրանի նոր գերագույն առաջնորդ է ընտրվել նրա որդին՝ Մոջթաբա Խամենին։