«Աշոտյանին կալանավորել են նաև նրա համար, որ ՔՊ-ի անդամակցումը ԵԺԿ-ին անխոչընդոտ լինի»․ Էդուարդ Շարմազանով

«Աշոտյանին կալանավորել են նաև նրա համար, որ ՔՊ-ի անդամակցումը ԵԺԿ-ին անխոչընդոտ լինի»․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հավանական եմ համարում, որ Արմեն Աշոտյանին կալանավորել են նաև նրա համար, որպեսզի ՔՊ-ի անդամակցումը ԵԺԿ-ին գրեթե անխոչընդոտ լինի։
     Քանի դեռ Արմենն ակտիվ ու անխոչընդոտ մասնակցում էր EPP-ի աշխատանքներին /երբեմն նույնիսկ տեսակապով/, ՔՊ-ի EPP-ին անդամակցման շանսերն այդքան էլ փայլուն չէին։
     Արմենը խանգարում էր Նիկոլին։ Իսկ ՔՊ-ի՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցության անդամակցման հարցը պետք է քննարկվի ընտրություններից հետո։
     Շատ հնարավոր է,որ հենց դա է նաև պատճառը, որ ափալ-թափալ «նոր գործ» ի հայտ բերեցին ու Աշոտյանին տարան կալանքի։
     Բայց Արմենը կալանավայրից էլ է պայքարելու ու ուժ տալու ազատության մեջ պայքարողներիս։
     Ազատություն Նիկոլի ռեժիմի բոլոր պատանդներիս»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *