
Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացրել են, որ հունիսի 14-ին՝ ժամը 18։00-ին հրավիրված նիստում ԿԸՀ-ն կամփոփի ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները։
Նիստում հրապարակվելու են ոչ միայն ընտրությունների վերջնական արդյունքները, այլև քննարկվելու է 3 տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու հարցը, ինչպես նաև ընտրություններն անվավեր ճանաչելու վերաբերյալ «Ուժեղ Հայաստանի» և «Միասնության Թևերի» դիմումները: