Լեհաստանի Լուտորիժ գյուղում (Ժեշուվի մերձակայքում) մասնավոր հողամասում շինարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են մարդկային սաղմնային մնացորդներ, ենթադրաբար՝ ավելի քան 30 մարմին, հայտնել է Euronews-ը։
Դատախազության տվյալներով՝ տեղում հայտնաբերվել են մարդկային սաղմեր և բժշկական թափոններ, այդ թվում՝ պարաֆինե բլոկներ և առարկայական ապակիներ, որոնք օգտագործվում են ախտաբանական հետազոտություններում։ Լրատվամիջոցների նախնական գնահատականներով՝ հայտնաբերված մնացորդների թիվը կարող է հասնել մի քանի տասնյակի, սակայն հստակ թիվը կսահմանվի փորձաքննությունների ավարտից հետո։
Քննչական մարմինները հաստատել են, որ հողամասը նախկինում պատկանել է 57-ամյա պաթոլոգին։ Քննության շրջանակում նա ձերբակալվել է։
Ժեշուվի շրջանային դատախազությունը հայտնել է, որ քննությունն իրականացվում է դիակների նկատմամբ անարգական վերաբերմունքի և վտանգավոր բժշկական թափոնների ապօրինի պահպանման հոդվածներով։ Փորձագետները հաստատել են, որ հայտնաբերված նյութերն իսկապես մարդկային մնացորդներ են։
Քննության տվյալներով՝ հողամասի ներկայիս սեփականատերերն այն գնել են կասկածյալ կին-ախտաբանից։ Նա ձերբակալվել է հարցաքննության համար, սակայն առողջական վիճակի վատթարացման պատճառով հոսպիտալացվել է։
Հայտնաբերված նյութերի ծագման և պահպանման հանգամանքները շարունակում են պարզել քննչական մարմինները։