
Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը հաղթանակ է տարել ԱՄՆ նկատմամբ մարտի դաշտում եւ դրա համար է, որ Թեհրանը ներկայումս ուզում է պատերազմն ավարտելու այժմյան լավագույն փուլում՝ գործարքի համար ձեռնտու պայմաններ ունենալ։
Արաղչին նշել է, որ դիվանագիտությունը սերտորեն կապված է ռազմական հաջողութոյւնների հետ եւ դրանով է պայմանավորված, որ մարտի դաշտում հաղթանակը, որին հասավ իրանցի ժողովուրդն ու իրանական բանակը՝ հերոսական դիմադրությամբ, պետք է ամրագրվի գործարքում լավ պայմաններ ունենալով։