«Ծեծկռտուքի հետևանքով կոտրվել են համայնքապետարանի դռան ապակիները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)

«Ծեծկռտուքի հետևանքով կոտրվել են համայնքապետարանի դռան ապակիները»․ Լիա Սարգսյան

Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Ծեծկռտուքի հետևանքով կոտրվել են Գյուլագարակի համայնքապետարանի դռան ապակիները։
     Գյուլագարակում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով կոտրվել է համայնքապետարանի դռան ապակիները: «Իշխանություն» լրատվականը երեկ հայտնել էր, որ ընդդիմությանը ընտրելու կասկածանքով ՔՊ-ականները ծեծի են ենթարկել համայնքի բնակիչ Կարենին, կոտրվել է վերջինիս քիթը: Իրադարձությունները տեղի են ունեցել համայնքապետարանի տարածքում, ինչին մասնակից է եղել նաև Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը և նրա աշխատակիցը:
     Մեր հրապարակումից հետո ոստիկանության աշխատակիցներ են ժամանել դեպքի վայր, արձանագրել կատարվածը: Սակայն ՆԳՆ-ից չեն ցանկանում մեկնաբանել միջադեպը: Մեզ պատմեցին, որ իրավապահները ամեն ինչ անում են դեպքը կոծկելու համար:
     Նկատենք, որ Գյուլագարակի համայնքապետարանի պաշտոնական էջում մեր հրապարակումը հերքող տեղեկություն է տարածվել, ինչը զավեշտալի է, քանի որ անգամ փաստը արձանագրող տեսանյութ կա»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *