Դատարանը մերժել է ԲՀԿ-ի հայցերը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը 2 հայտ էր ներկայացրել Վարչական դատարան՝ ԿԸՀ-ի 254 և 255 Ա որոշումների դեմ, որոնցով երկու ընտրատեղամասերում անվավեր էին ճանաչվել քվեարկության արդյունքները։ 10/51 և 35/65 ընտրատեղամասերում քվեարկության արդյունքների անվավեր ճանաչման հետևանքով «Բարգավաճ Հայաստանը» կորցրել էր ավելի քան 200 ձայն, ինչը ազդում էր ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարելու վրա:

Կուսակցությունը հայտարարել էր, որ անվավեր են ճանաչվել հատկապես այն տեղամասերի արդյունքները, որտեղ «Բարգավաճ Հայաստանը» ստացել է մեծ թվով քվեներ։

«Հրապարակ»-ը տեղեկացավ, որ երկու հայցն էլ դատավորներ Արթուր Ավագյանը և Անի Չիլինգարյանը մերժել են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *