Անտոնիու Գուտերեշը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև զինադադարը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի ռեժիմի հայտարարումը, կոչ արել բոլոր կողմերին պահպանել միջազգային իրավունքը և զինադադարի դրույթները: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի հայտարարությանը:

«Գլխավոր քարտուղարը ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի կողմից երկշաբաթյա զինադադարի հայտարարումը: Նա Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտության բոլոր կողմերին կոչ է անում կատարել միջազգային իրավունքով ստանձնած իրենց պարտավորությունները, ինչպես նաև պահպանել զինադադարի դրույթները՝ տարածաշրջանում տևական և համապարփակ խաղաղության ճանապարհ հարթելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ ռազմական գործողությունների դադարեցումն անհապաղ անհրաժեշտություն է քաղաքացիական բնակչության պաշտպանության համար:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, բացի այդ, երախտագիտություն է հայտնել Պակիստանին և մյուս միջնորդներին՝ զինադադարի հաստատմանն աջակցելու համար:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *