Բրիտանիայի և ԱՄՆ առաջնորդները քննարկել են Իրանի շուրջ հնարավոր գործարքը․ Սթարմերը «կայուն և երկարատև խաղաղության» կոչ է արել

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Իրանի հետ հակամարտության կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերը, հաղորդել է CNN-ը՝ հղում կատարելով Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակին։

Սթարմերն ընդգծել է, որ ցանկացած հնարավոր համաձայնություն պետք է ապահովի «կայուն և երկարատև խաղաղություն», նշվել է Դաունինգ Սթրիթի պաշտոնական հաղորդագրության մեջ։

Զրույցի ընթացքում Բրիտանիայի վարչապետը հայտնել է, որ Մեծ Բրիտանիան պատրաստ է աջակցել հնարավոր խաղաղության համաձայնագրի իրականացմանը և աշխատել միջազգային գործընկերների հետ համատեղ՝ դրա կատարումն ապահովելու համար։

Առաջնորդները նաև պայմանավորվել են կապ պահպանել G7-ի գագաթաժողովից առաջ, որը տեղի կունենա հաջորդ շաբաթ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *