Խելահեղություն Կալիֆոռնիայում․ Մերիլին Մոնրոյի 1037 նմանակներ հեղեղել են քաղաքը և համաշխարհային ռեկորդ սահմանել

Կալիֆոռնիայում օրեր առաջ Մերիլին Մոնրոյի 100-ամյակին նվիրված զանգվածային շոու է կազմակերպվել, որն ավելի շատ ֆիլմից տեսարան էր հիշեցնում, քան իրականություն, գրել է UPI-ն։

Փալմ Սփրինգսի կենտրոնում հավաքվել էր 1 037 մարդ՝ հագնված լեգենդար դերասանուհու նման, սահմանվել էր Գինեսի համաշխարհային ռեկորդ՝ մեկ վայրում ամենաշատ «Մերիլին Մոնրոների» թվով։

Մասնակիցները վերստեղծել էին «Յոթերորդ տարվա քորը» ֆիլմի հայտնի կերպարը՝ հոլիվուդյան աստղի սպիտակ զգեստը, պլատինե շեկ մազերը և ճանաչելի ոճը։ Նախորդ ռեկորդը կազմում էր ընդամենը 254 մարդ և սահմանվել էր Ավստրալիայում 2020 թվականին։

Միջոցառումը վերածվել է իսկական ֆլեշմոբի․ քաղաքի փողոցները բառացիորեն լցվել են հարյուրավոր միանման «աստղերով»՝ ստեղծելով զանգվածային Մերիլինի գրեթե սյուրռեալիստական պատկեր։

Կազմակերպիչները հայտնել են, որ ակցիան ոչ միայն ռեկորդ սահմանելու փորձ էր, այլև բարեգործական միջոցառում՝ ի աջակցություն Փալմ Սփրինգսի փրայդ-փառատոնի, որն այցելուների համար անցկացվում է անվճար։

Կազմակերպիչների խոսքով՝ «Մերիլին Մոնրոն ոչ միայն Հոլիվուդի խորհրդանիշն էր, այլև մարդ, որն աջակցում էր հանդուրժողության և հավասարության գաղափարներին», սակայն օրվա գլխավոր վիզուալ արդյունքը դարձավ վերջին տարիների ամենաանսովոր համաշխարհային ռեկորդներից մեկը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *