
Հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան գրառում. «Իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի միակ ճիշտ որոշումը ընտրությունները չեղյալ հայտարարելն է, և բոլորս պետք է օգնենք ԿԸՀ-ին ուժեղանալ ու լինել ՀՀ քաղաքացու, ոչ թե ՔՊ շանտաժիստի կողքին
Գիշերվա ժամը 2-ի ընտրակեղծարար, ինքնահռչակի հայտարարությունից հետո ուրիշ համապատասխան որոշում չկա, քան ընտրությունները չեղարկելը և նոր ընտրություններ առանց ՔՊ-ի կազմակերպելը։
Ճիշտն ասած էն ձերբակալությունների, ահաբեկումների, ատելության քարոզի, նախընտրական ծրագրով սահմանադրություն խախտելու խոստումի, սպանությունների ու բռնություններից հետո էլ էր էդ ճիշտ որոշումը, բայց դե էդ ժամը 2-ի հայտարությունից հետո էլ վերջ, անլեգալ իշխանություն»: