Ընդդիմադիր ուժերի միջև ընթացել են բավական կառուցողական քննարկումներ. «Հայաստան» դաշինքի անդամները ժամը 18.00–ին կլինեն ԿԸՀ–ի դիմաց

«Հայաստան» դաշինքի անդամներն այսօր ժամը 18.00–ին նույնպես կլինեն ԿԸՀ–ի դիմաց։ Այս մասին հայտնել է դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը։

«Մենք այսօր ներկա ենք լինելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առջև՝ բարձրացնելու մեր բողոքի ձայնը և Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջելու առաջնորդվել օրենքներով և սահմանադրությամբ։

Ըստ էության, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ունի երկու ընտրություն՝ կամ առաջնորդվել այս ռեժիմի հանցագործ ռեժիմի պատվերով և շարունակել կեղծել ընտրությունների արդյունքները, գնալ հանցագործության և հակաօրինականության ճանապարհով, կամ առաջնորդվել օրենքով և մեր ընդդիմադիր ուժերի ներկայացրած բողոքներին պատշաճ գնահատական և վերաբերմունք տալ և առաջնորդվել մեր ժողովրդի կամարտահայտությունը պաշտպանելու ԿԸՀ հիմնական գործառույթով։

Այս ընտրության առջև է կանգնած և այստեղ մեր բոլորի ձայնը շատ կարևոր է և մենք ներկա ենք լինելու։

Միաժամանակ, ցանկանում եմ տեղեկացնել, որ այս օրերին բավականին ակտիվ քննարկումներ են տեղի ունեցել ընտրություններին մասնակցած մի շարք ընդդիմադիր ուժերի միջև, բավականին կառուցողական քննարկումներ են եղել եւ առաջիկայում ընդդիմությունը ընտրությունների վերաբերյալ ամբողջական գնահատականով ևս հանդես կգա։ Բավականին կառուցողական և ընդհանուր մոտեցումներում համաձայնություն կա, և այստեղ ևս մենք առաջիկայում նորություններ կունենանք, այդ քննարկումները դեռ շարունակվում են»,– ասել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *