Առաջիկայում ընդդիմությունն ամբողջական գնահատականով հանդես կգա․ Իշխան Սաղաթելյանն՝ ընտրական գործընթացների մասին

Մենք այսօր ևս լինելու ենք ԿԸՀ դիմաց՝ բարձրացնելու մեր բողոքի ձայնը և Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջելու առաջնորդվել օրենքներով և Սահմանադրությամբ. հայտարարել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Իշխան Սաղաթելյանը։

«Ըստ էության, ԿԸՀ-ն ունի երկու ընտրություն՝ կա՛մ առաջնորդվել այս ռեժիմի պատվերով և շարունակել կեղծել ընտրությունները, կա՛մ առաջնորդվել օրենքով և մեր ընդդիմադիր ուժերի ներկայացրած բողքներին պատշաճ գնահատական տալ և առաջնորդվել մեր ժողովրդի կամահայտնության պաշտպանության՝ ԿԸՀ գործառույթով», – նշել է նա։

Նա տեղեկացրել է, որ վերջին օրերին կառուցողական քննարկումներ են տեղի ունեցել ընտրությունյանը մասնակցած որոշ ընդդիմադիր ուժերի միջև։

«Առաջիկայում ընդդիմությունը ընտրությունների վերաբերյալ ամբողջական գնահատականով հանդես կգա, որովհետև ընդհանուր մոտեցումներում համաձայնություն կա»,- հավելել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *