Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտնել է, որ բրիտանական զինված ուժերը իրականացրել են նավթատար լցանավի կալանման գործողություն, որն, ըստ նրա, կապված էր, այսպես կոչված, «ստվերային նավատորմի» հետ և փորձում էր անցնել Լա Մանշի նեղուցով։
X սոցիալական ցանցում հրապարակման մեջ Սթարմերը հայտարարել է, որ գործողությունն իրականացվել է գիշերային ժամերին իր հրամանով։
«Վաղ առավոտյան ես հրամայեցի մեր զինված ուժերին կալանել ստվերային նավատորմի նավթատար լցանավը, որը փորձում էր անցնել Լա Մանշի նեղուցով», — ասվում է նրա հայտարարության մեջ։
Նա գործողությունը բնութագրել է որպես հաջողված և նշել դրա նշանակությունը Ռուսաստանի և նրա նավթային առևտրի վրա ճնշում գործադրելու համատեքստում։
«Այս հաջողված գործողությունը հերթական հարվածն է հասցնում Ռուսաստանին և հիշեցնում է նրանց, ովքեր ֆինանսավորում են Պուտինի պատերազմը Ուկրաինայում, որ մենք թույլ չենք տա նրանց թաքնվել», — հայտարարել է վարչապետը։
Սթարմերը նաև շնորհակալություն է հայտնել բրիտանական զինված ուժերին և իրավապահ մարմիններին՝ երկրի անվտանգության ապահովման գործում կատարած աշխատանքի համար։
Ըստ նրա, Մեծ Բրիտանիայի անվտանգության ծառայությունները «օրական 24 ժամ, տարվա 365 օրը ապահովում են երկրի պաշտպանությունը»։