ԱԱ-2026․ Թուրքիան մեկնարկեց պարտությամբ

Աշխարհի 2026 թվականի առաջնության խմբային փուլի D խմբի մեկնարկային տուրում Ավստրալիայի ազգային հավաքականը վստահ հաղթանակ տարավ Թուրքիայի ընտրանու նկատմամբ։ Հանդիպումն ավարտվեց 2։0 հաշվով՝ հօգուտ ավստրալացիների։

Խաղի հաշիվը 27-րդ րոպեին բացեց ավստրալացիների 20-ամյա հարձակվող Նեստորի Իրանկունդան, իսկ 75-րդ րոպեին Կոնոր Մետկալֆը կրկնապատկեց իր թիմի առավելությունը՝ ձևակերպելով խաղի վերջնահաշիվը։

Այս հաղթանակից հետո Ավստրալիայի հավաքականը վաստակեց 3 միավոր և D խմբում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ լրացուցիչ ցուցանիշներով զիջելով միայն ԱՄՆ-ին։ Թուրքիան երրորդ տեղում է, որը գնդակների խփած և բաց թողած տարբերությամբ շրջանցում է խմբի հետնապահ Պարագվային։

Armsport

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *