ԿԸՀ–ն ներկայացրեց ընտրությունների վերջնական արդյքունքները. ԲՀԿ–ն չի հավաքել 4 տոկոս

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր՝ հունիսի 14–ին հայտարարեց խորհրդարանական հերթական ընտրությունների վերջնական արդյունքները։

Այս արդյունքներում ինտրիգն այն է, թե արդյոք ԲՀԿ–ն ուժը անցնում է խորհրդարան, թե ոչ։ Նշենք, որ ԲՀԿ–ի ձայները վերահաշվարկի արդյունքում ավելացել էին 147–ով, սակայն քանի որ 3 տեղամասերի արդյունքներ անվավեր էին ճանաչվել, ԲՀԿ–ն կորցրել է 222 ձայն, ինչի արդյունքում ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան։ Սակայն եթե ԿԸՀ–ն որոշի այդ երեք տեղամասերում վերաքվեարկություն անցկացնել, ամենայն հավանականությամբ ԲՀԿ–ն կլրացնի պակասով մի քանի տասնյակ ձայները և կհայտնվի նոր Ազգային ժողովում։  

Եվ այսպես, արդյունքները հետևյալն են՝

ՌԵՖՈՐՄԻՍՏՆԵՐԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`1425 կամ 0.0975 տոկոս,

«ԲՈԼՈՐԻՆ ԴԵՄ ԵՄ» ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ – 21 181 քվե, 1.4497 տոկոս

«ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔ – 340 006 քվե կամ 23,2710 տոկոս,

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՆՈՐՀԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`30642 քվե եկամ 2.172 տոկոս,

«ՆՈՐ ՈՒԺ» ՌԵՖՈՐՄԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`25 551 քվե կամ 1.7488 տոկոս,

«ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`33 537 քվե կամ

«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`58 287 քվե կամ 3.9893 տոկոս

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ` 5481 քվե

ՔՈՉԱՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ ԵՎ ԱԶԳԻ ԶԱՐԹՈՆՔ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ` 1986 քվե

ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`3143 քվե

«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`15 808 քվե

ՔՐԻՍՏՈՆԵԱ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`2671 քվե

«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`5 269 քվե

ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`25 758 քվե

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`726 819 քվե

ՀԱՅԱՍՏԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ– 144 983 քվե

ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ` 6 754 քվե

«ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ`7 439 քվե։

Անճշտությունների գումարային չափը կազմել է 4331։

Այս պահի դրությամբ, եթե երեք տեղամասերում վերընտրություն տեղի չունենա, ապա մանդատները նոր ԱԺ–ում կբաշխվեն հետևյալ կերպ.

ՔՊ – 64 մանդատ,

«Ուժեղ Հայաստան» – 29 մանդատ

«Հայաստան» դաշինք – 12 մանդատ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *