«ԿԸՀ-ն տեղամասերն անվավեր է ճանաչում, բայց չի նշանակում վերաքվեարկություն». Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

«ԿԸՀ-ն տեղամասերն անվավեր է ճանաչում, բայց չի նշանակում վերաքվեարկություն». Իշխան Սաղաթելյան

ԿԸՀ-ի բակում «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանն արձանագրեց, որ հանձնաժողովը տեղամասերն անվավեր է ճանաչում, բայց միևնույն ժամանակ չի նշանակում վերաքվեարկություն, թեև օրենքով պարտավոր է դա անել։

Ըստ նրա, եթե տեղամասի արդյունքներն ազդում են ընդհանուր արդյունքի վրա, ապա օրենքով այնտեղ պարտավոր են նշանակել վերաքվեարկություն։ Սա շատ հստակ ամրագրված է։

«Ընտրական համակարգում տեղի ունեցողը «աղաղակող անօրինություն» է, իսկ հանձնաժողովն ինքը կանգնած է ընտրության առաջ՝ «կամ ծառայել այս ռեժիմին և նրա անօրինական գործողություններին, կամ առաջնորդվել օրենքով և Սահմանադրությամբ»,- ասաց Սաղաթելյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *