ՀՀ կենտրոնական ընտրկան հանձնաժողովն իր այսօրվա՝ հունիսի 14–ի նիստում ընդունեց որոշում նաև խորհրդարանում մանդատների բախման մասին։
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն ասաց, որ ԱԺ ընտրվելու և մանդատների բաշխման մասին որոշումն ընդունվում է , եթե ընտրության արդյունքներով ընտրություններին մասնակցող կուսակցություններից ու դաշինքներից մեկը ստացել է բաշխված մանդատների ընդհանուր թվի մեծամասնությունը։
Ըստ ԿԸՀ նախագահի՝ մանդատների բաշխմանը մասնակցում են՝
ՔՊ–ն, որն ստացել է 726 818 քվե կամ 49,7456 %,
«Ուժեղ Հայաստան» դաշինքը – 340 006 քվե կամ 23,2710 %
«Հայաստան» դաշինքը – 144 983 քվե կամ 9.9231%։
Ըստ այդմ,
ՔՊ–ն ստանում է 61 մանդատ
«ՈՒժեղ Հայաստան» – 28 մանդատ։
«Հայաստան» դաշինքը – 12 մանդատ։
Բացի այդ, 4 ազգային փոքրամասնությունների մանդատներից երեքը ևս բաժին է հասնում ՔՊ–ին, որի մանդատների թիվը հասնում է 64–ի։ Խոսքը, մասնավորապես, եզդի, ռուս և քուրդ ազգային փոքրամասնությունների մասին է։ Իսկ ասորի ազգային փոքրամասնության մանդատը բաժին է հասնում «Ուժեղ Հայաստանին», որի մանդատների թիվը դառնում է 29։
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը, ներկայացնելով որոշումը, նշեց, որ որոշումը կարող է բողոքարկվել ՍԴ–ում որոշման հրապարակման օրվանից 5–րդ օրը մինչև ժամը 18–ը։
Նշենք, որ ԲՀԿ–ն չհղթահարեց 4 տոկոսի շեմը՝ ստանալով 3.98 տոկոս քվե։ ԲՀԿ–ն պահանջում էր վերաքվեարկություն իրականացնել այն երեք տեղամասերում, որտեղ ընտրության արդյունքներն անվավեր էին համարվել։ Սակայն ԿԸՀ–ն համարեց, որ այդ երեք տեղամասերում ընտրության արդյունքների անվավեր ճանաչելու որոշումը չի ազդել ընտրության արդյունքների վրա։