Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը հենց «Քանդենք պետությունը» կուսակցությունն է․ Հայրապետյան

Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը հենց «Քանդենք պետությունը» կուսակցությունն է։ Ես ԲՀԿ-ի ընտրողը չեմ, թեև այնտեղ շատ մարդկանց հարգանքով եմ վերաբերվում։

Ամենակարևորը՝ ճշմարտությունը թանկ բան է, ու հերիք է հեքիաթներ պատմվեն չկեղծված ու արդար ընտրությունների մասին։ «Քանդենք պետությունը»-ն բոլորից լավ գիտի, որ այս ընտրություններում արվել են ապօրինի քայլեր, որոնք ուղղակի ազդել են ընտրության վերջնարդյունքի վրա։ ԿԸՀ-ի վերջին հակատրամաբանական որոշումը դրա վառ ապացույցն է։

Իմ համոզմամբ՝ հակատրամաբանությունն ու խեղված արժեքները ոչ մի լավ տեղ չեն կարող տանել։

Գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *