
Մենք ողջունում ենք Միացյալ Նահանգների և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը։ Այս մասին X-ում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք բարձր ենք գնահատում Պակիստանի, Կատարի, Թուրքիայի և այլոց կողմից ձեռնարկված միջնորդական ջանքերը։ Հույս ունենք, որ այս նշանակալի զարգացումը ճանապարհ կհարթի Մերձավոր Արևելքում համապարփակ և երկարատև խաղաղության համար»,- նշել է նա։