ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կարող է հանգեցնել Մերձավոր Արևելքում հիմնարար փոփոխությունների հաջորդ 50 տարվա ընթացքում․ ինչպես գրում է ТАСС-ը, այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
«Եթե իրանցիները կատարեն այս համաձայնագրի պայմանները, այն հիմնարար կերպով կփոխի Մերձավոր Արևելքը հաջորդ 50 տարվա ընթացքում։ Այն վերջ կդնի պատերազմին, այն Մերձավոր Արևելքն ավելի գրավիչ կդարձնի ներդրումների համար։ Դա կնշանակի բարգավաճում և էներգակիրների գների նվազում ամերիկյան ժողովրդի համար», – ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում։