Երևանը սխալ կգործի, եթե հույսը դնի «Արևմուտքի օգնության» վրա․ Սերգեյ Նարիշկին

Հայաստանի ղեկավարությունը սխալ կգործի, եթե հույսը դնի միայն «Արևմուտքի օգնության կամ աջակցության» վրա։ Սա կբարդացնի իրավիճակը պետության ներսում․ ՏԱՍՍ-ին ասել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։

«Եթե Հայաստանի իշխանությունները հույսը դնեն միայն Արևմուտքի որևէ օգնության կամ աջակցության վրա, ապա նրանք, անշուշտ, սխալ կգործեն, և այդ դեպքում երկրի ներսում իրավիճակը կվատանա։ Իհարկե, երկրի տնտեսական զարգացման գործում կառաջանան լրացուցիչ խոչընդոտներ և դժվարություններ։ Բայց ես դեռ հույս ունեմ, որ Հայաստանի ղեկավարությունը խոհեմ կգործի», – ասել է Նարիշկինը։

Վերջերս Երևանը հայտարարում է Եվրամիությանն ինտեգրման իր հանձնառության մասին։ 2025 թվականի մարտի 26-ին Հայաստանի խորհրդարանն ընդունեց օրենք, որով սկսվում է երկրի՝ ԵՄ-ին անդամակցության գործընթացը։ Միևնույն ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Երևանը մտադիր չէ դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) և ակնկալում է հնարավորինս երկար համատեղել անդամակցությունը կազմակերպությանը և ԵՄ ինտեգրումը։

Ինչպես նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ԵՄ-ի հետ ինտեգրացիան ավտոմատ կերպով ենթադրում է Հայաստանի փոխգործակցության դադարեցում ԵԱՏՄ-ի հետ և բոլոր այն արտոնությունների կորուստ, որոնցից օգտվել է Երևանը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության ընթացքում։

 

 

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *