
ԲՀԿ-ի ցուցակով պատգամավորի թեկնածու, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Live News-ի եթերում հայտարարել է, որ «տեղի է ունեցել պետական հեղաշրջում՝ ԿԸՀ-ի ձեռքերով»: Նրա խոսքով՝ դժվար է այլ անուն տալ այս երևույթին: «ԿԸՀ-ն, անտեսելով ԸՕ 101-րդ հոդվածի պահանջները, Վարչական դատարանի որոշումը, հրաժարվում է վերաքվեարկություն դնել այն տեղամասերում, որոնց արդյունքների չեղարկումը էապես փոխում են ընտրությունների պատկերը: Պարզաբանումը, որ էսօր տարածել է ԿԸՀ նախագահը, թող պինդ պահի, որովհետև էդ կռուտիտն իրեն պետք է գալու, երբ քննչական մարմինները մի օր քրգործ հարուցեն ու ինքը ստիպված լինի կռուտիտ անել՝ ինչու է գնացել նման հանցագործ որոշման կայացման»,- ասել է Սուրենյանցը: