Ֆիդանը Ռուսաստան կատարելիք այցի ընթացքում ցանկանում է հանդիպել Պուտինի հետ

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հունիսի 16-17-ին Ռուսաստան նախատեսվող այցի ընթացքում ակնկալում է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ի իր աղբյուրը։

«Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հրավերով հունիսի 16-17-ը կայցելի Ռուսաստանի Դաշնություն։ Մոսկվա կատարելիք այցի ընթացքում նախարար Ֆիդանը նախատեսում է հանդիպումներ ունենալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի, ինչպես նաև բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ»,- հայտնել է գործակալության զրուցակիցը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *