
Ավելի քան 7400 զոհ, որոնց մեծ մասը` խաղաղ բնակիչներ։ Հարյուրավոր ավերված տներ, դպրոցներ և հիվանդանոցներ։ Գների համատարած աճ և միլիարդավոր եվրոների վնասներ, այդ թվում՝ Եվրոպայում։ Այսպիսին է Իրանում հակամարտության արդյունքը։ Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում գրել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը։
Վարչապետը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը նոր էջ կբացի Մերձավոր Արևելքում։ «Հուսով ենք, որ հայտարարված խաղաղության համաձայնագիրը կօգնի վերջ դնել այս անհեթեթությանը, որ այն կհարգեն բոլոր կողմերը և այդպիսով կնշանավորի Մերձավոր Արևելքում նոր դարաշրջանի սկիզբը։ Եկեք տոնենք։ Բայց չմոռանանք։ Եվ եկեք մեկընդմիշտ սովորենք, որ պատերազմը ձախողում է։ Երկխոսությունն ու դիվանագիտությունը միակ ճանապարհն են», – նշել է նա։