Քուվեյթի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հայտարարել է մայրաքաղաքի միջազգային օդանավակայանի T4 տերմինալի միջոցով չվերթների սպասարկման մասնակիորեն վերականգնման մասին։
Ինչպես հայտնում է KUNA գործակալությունը, սահմանափակ ռեժիմով կսպասարկվեն Պարսից ծոցի երկրների ավիաընկերությունները, ինչպես նաև մի շարք արաբական և միջազգային փոխադրողներ։
Իշխանությունները նշում են, որ որոշումն ընդունվել է ավիաընկերությունների կայուն աշխատանքն ապահովելու և կանոնավոր օդային հաղորդակցությունը պահպանելու համար։ Չվերթների չվացուցակը կհամակարգվի փոխադրողների հետ։
Ավելի վաղ Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման պատճառով բազմաթիվ միջազգային ավիաընկերություններ դադարեցրել էին թռիչքները դեպի տարածաշրջան կամ փոփոխել էին երթուղիները։