Իրանի և ԱՄՆ-ի միջև փոխըմբռնման մասին փաստաթուղթը ստորագրել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը․ գրում է Reuters-ը։
Միևնույն ժամանակ, Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը պնդում է, որ կողմերը փաստաթուղթը ստորագրել են «էլեկտրոնային եղանակով»։
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, պաշտոնական ստորագրման արարողությունը տեղի կունենա հունիսի 19-ին։
Գործակալության աղբյուրը հավելել է, որ համաձայնագիրը նախատեսում է Հորմուզի նեղուցի անհապաղ բացում և ԱՄՆ-ի կողմից Իրանի ռազմածովային շրջափակման վերացում։