12–ամյա աշակերտին թմրանյութ տալու դեպքով ձերբակալված անձի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը

Օրգովի 12–ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ տալու գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 1 անձի նկատմամբ։ NEWS.am–ի հարցմանն ի պատասխան հայտնել են Քննչական կոմիտեից։

«Նշված դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում 2026 թվականի հունիսի 7-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով։ Նրա նկատմամբ տնային կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որը մերժվել է և որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը:

Քրեական վարույթով նախաքննության համակողմանիությունն ապահովելու նպատակով իրականացվել են անհետաձգելի ապացուցողական և վարութային այլ գործողություններ:

Նշանակվել են փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *