ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը Հորմուզի նեղուցով անցնող նավերից վճար չի գանձի։
«Դա առանց վճարի գանձման է։ Մենք այս հարցի շուրջ փոքրիկ վեճ ունեցանք։ Դա առանց վճարի գանձման է»,- Էվիան-լե-Բենում G7-ի գագաթնաժողովի շրջանակներում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է Թրամփը։
Ըստ ԱՄՆ առաջնորդի՝ նեղուցը բաց կմնա ազատ նավագնացության համար։
«Կարծում եմ՝ այն բաց կլինի։ Եվ, ըստ իս, այնտեղ կլինի ազատ նավարկություն»,- նշել է Թրամփը։
Նա միսժամանակ թույլ է տվել եվրոպական դաշնակիցների մասնակցությունը տարածաշրջանում նավագնացության անվտանգության ապահովման գործում։
«Չեմ կարծում, թե մեզ մեծ օգնություն կպահանջվի։ Բայց վատ գաղափար չեմ համարում մի քանի երկրներից այնտեղ մեկ-երկու նավի ներկայությունը»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։