Իրանը մտադիր է «զինված ուժերի մարտունակության մակարդակը պահպանել ավելի բարձր մակարդակի վրա, քան երբևէ նախկինում»՝ ԱՄՆ-ի հետ համաձայնագրի իրականացման հետնապատկերիին։ Այդ մասին հայտարարել է իրանական բանակի պաշտոնական ներկայացուցիչը։
Ըստ նրա՝ պայմանավորվածությունների գործողության ընթացքում Թեհրանն ուժեղացնելու է իր պաշտպանական կարողությունները։
«Եթե հակառակորդը խախտի համաձայնագիրը կամ փոխըմբռնման հուշագիրը, մենք արագ և վճռականորեն տարածաշրջանում ռազմական իրավիճակը կվերադարձնենք այն վիճակին, որը կար մինչև համաձայնագիրը»,- հայտարարությունից մեջբերում է Fars գործակալությունը։