Ախպրաձորում կայծակի հարվածից 10 գլուխ ոչխար է սատկել

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ախպրաձորի վարչական ղեկավար Լավրենդիկ Ղազարյանը, դեպքը տեղի է ունեցել  գյուղի հանդամասում, հորդ տեղումների և ուժեղ ամպրոպի ժամանակ։ Հունիսի 14-ի երեկոյան արդեն մորթված վիճակում գյուղ են տեղափոխվել 6 գլուխ ոչխարների մարմինները, իսկ մյուս 4 ոչխարները անկած վիճակում գտել են միայն հունիսի 15-ին։

Տնտեսություններին հասցված վնասների չափերը գնահատվում են համապատասխան պատկան մարմինների կողմից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *