Եթե չհաջողվի ռուսական շուկան փոխարինել այլ շուկաներով, ապա հնարավոր է որոշ ապրանքների գնանկում․ ԿԲ նախագահ

Կապիտալի մեծ ներհոսք կա երկիր, Հայաստանն իր տնտեսական գրավչությամբ այսօր գտնվում է շատ լավ դիրքում, բազում միջազգային ներդրողներ ցանկանում են ներդրում անել Հայաստանումայսօր ՀՀ ԱԺ 8-րդ գումարման 11-րդ նստաշրջանի հերթական նիստում ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում դրամի արժևորմանը։

«Եթե մեր արտահանումը նվազի էականորեն, իսկ ներմուծումը շարունակի մնալ այն տիրույթում, որ այսօր ունենք, մենք կարող ենք տեսնել որոշակի երևույթներ, բայց կան նաև այլ սցենարներ։ Ինչ տնտեսական պրոցեսներ տեղի կունենան, այդ ձևով կարձագանքի փոխարժեքը, ԿԲ-ն էլ, որպես կանոն, փորձում է չմիջամտել շուկային, որովհետև մենք որդեգրել ենք «ազատ լողացող փոխարժեքի» քաղաքականությունը»,- ասաց պաշտոնյան։

Ինչ վերաբերում է վերջին շրջանում ռուսական կողմի տնտեսական սահմանափակումներին, ԿԲ նախագահը նշեց«Եթե չհաջողվի ռուսական շուկան փոխարինել այլ շուկաներով, ապա հնարավոր է որոշ ապրանքների գնանկում»։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *