Հաքան Ֆիդանը Սերգեյ Լավրովի հետ քննարկել է Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացը

Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը հայտարարել է, որ երեքշաբթի օրը Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ունեցած բանակցությունների ընթացքում քննարկել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակն ու Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացը։

«Մենք մանրամասն քննարկել ենք Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղության գործընթացը։ Սա չափազանց կարևոր գործոն է տարածաշրջանում խաղաղության հաստատման համար»,- Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ֆիդանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *