Վթարի մասնակիցները պարտավոր կլինեն 15 րոպեում ազատել փողոցի երթևեկելի հատվածը, հակառակ պարագայում կտուգանվեն

Ազգային ժողովում քննարկվում է Երևանի ՏԻՄ նոր օրենքի նախագիծը, որը նախատեսում է կարևոր փոփոխություն․ գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Ըստ Ավինյանի՝ օրենքը ենթադրում է հետևյալ փոփոխությունները․

  • ավտովթարների մասնակիցները պարտավոր են 15 րոպեի ընթացքում մեքենաները դուրս բերել երթևեկելի հատվածից և ամբողջությամբ ազատել ճանապարհը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ վթարի հետևանքով կան մարմնական վնասվածքներ ստացած տուժածներ կամ մեքենան վնասված է այն աստիճանի, որ հնարավոր չէ տարհանել առանց քարշակի:
  • 15 րոպեի ընթացքում ճանապարհի երթևեկելի հատվածը չազատելու պարագայում նախատեսվում է 30 հազար դրամ տուգանք վթարի յուրաքանչյուր մասնակցի համար:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *