ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը հնարավորություն կունենա չեղարկելու ռուսական նավթի նկատմամբ նախկինում սահմանված պատժամիջոցների մեղմման որոշումը։
«Իհարկե, մենք կկարողանանք դա անել, քանի որ նավթն այժմ հոսում է», – G7 գագաթնաժողովի շրջանակում լրագրողներին ասել է ամերիկացի առաջնորդը՝ անդրադառնալով Հորմուզի նեղուցով նավագնացության սպասվող վերսկսմանը։
«Մենք գտնվում ենք այնպիսի վիճակում, որ կարող ենք դա անել շուտով», – հավելել է Թրամփը։
Ավելի վաղ Իրանի դեմ պատերազմի ֆոնին ԱՄՆ-ն մեղմել էր ռուսական նավթի նկատմամբ սահմանափակումները։