Հանդիպում Ֆրանսիայի ԶՈՒ և վետերանների հարցերով լիազոր նախարարի հետ․ քննարկվել է ռազմավարական հուշագրի իրականացումը. ԲՏԱ նախարար


Աշխարհ


Փարիզում ընթացող Eurosatory 2026 պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսի շրջանակում այսօր ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով լիազոր նախարար Ալիս Ռուֆոյի հետ։
 
«Հանդիպման ընթացքում քննարկել ենք երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները պաշտպանական նորարարությունների և առաջադեմ տեխնոլոգիաների ոլորտներում։
 
Անդրադարձ է կատարվել մայիսի 5-ին Երևանում ստորագրված ռազմավարական փոխըմբռնման հուշագրի դրույթների կատարման ընթացքին, պայմանավորվածություններ են ձեռք բերվել առաջիկա անելիքների շուրջ»,- ասվում է հաղորդագրությունում։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *