Եթե Իսրայելը չի կարողանում գլուխ հանել «Հըզբոլլահից», դա կանի Սիրիան. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի հայտարարել է, որ Իսրայելին առաջարկել է, որպեսզի Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան «գլուխ հանի» լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումից, քանի որ իսրայելական արշավը հանգեցնում է չափազանց մեծ թվով զոհերի, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։

Գովելով աշ-Շարաային «ապշեցուցիչ աշխատանքի» համար՝ Թրամփը G7-ի գագաթնաժողովում հայտարարել է. «Եթե Իսրայելը չի կարողանում գլուխ հանել այդ առաջադրանքից («Հըզբոլլահի» դեմ պայքարում)՝ առանց մնացած բոլորին սպանելու, ապա նա (աշ-Շարաան) դա կանի ինքնուրույն։ Սիրիան կկատարի այդ աշխատանքը»։

ԱՄՆ նախագահը միևնույն ժամանակ նշել է, որ Սիրիայի նոր նախագահը «բոյսկաուտ չէ»։

«Իսրայելը չափազանց երկար է պայքարում «Հըզբոլլահի» դեմ, և չափազանց շատ մարդիկ են զոհվում,- ասել է նա։- Ես Իսրայելին առաջարկեցի Սիրիային թույլ տալ հոգ տանել «Հըզբոլլահի» մասին, քանի որ, անկեղծ ասած, կարծում եմ, որ նրանք ավելի լավ գլուխ կհանեին այդ առաջադրանքից»։

Այն լուրերից հետո, թե Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ նրա հարաբերությունները վատացել են, Թրամփը հայտարարել է, որ «Բիբին (Նեթանյահուն) պետք է ավելի պատասխանատու լինի Լիբանանի նկատմամբ»։

«Ես դժգոհ եմ Լիբանանի և «Հըզբոլլահի» նկատմամբ Իսրայելի պահվածքից։ Նրանք պետք է այդ աշխատանքն ավելի արագ ավարտեին»,- ասել է Թրամփը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *