Բաքվի վերաքննիչ դատարանում հունիսի 16-ին շարունակվել է օկուպացված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների՝ մասնավորապես Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի և այլ անձանց վերաքննիչ բողոքների քննությունը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 23-ին։
Հիշեցնենք, որ Բաքվի զինվորական «դատարանը» 2026 թվականի փետրվարի 5-ին Արայիկ Հարությունյանին, Լևոն Մնացականյանին, Դավիթ Մանուկյանին, Դավիթ Իշխանյանին և Դավիթ Բաբայանին դատապարտել է ցմահ ազատազրկման։
Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը դատապարտվել են 20-ական տարվա, Մադաթ Բաբայանն ու Մելիքսեթ Փաշայանը ստացել են 19-ական տարի ժամկետով ազատազրկում, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18 տարի, Դավիթ Ալավերդյանը և Լևոն Բալայանը՝ 16 տարի, Վասիլի Բեգլարյանը, Գուրգեն Ստեփանյանը և Էրիկ Ղազարյանը՝ 15 տարի։