Հայաստանն ու Իրանը քննարկել են առևտրատնտեսական գործակցության հարցեր

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավար Ֆորուդ Ասգարիի հետ․ տեղեկացնում է ՀՀ-ում Իրանի դեսպանատունը։

«Կողմերը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական համագործակցության հետագա ընդլայնման, առևտրի դյուրացմանն ուղղված քայլերի իրականացման հարցեր:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Մեղրի-Նորդուզ սահմանային անցակետերի գործունեության, սահմանային ընթացակարգերի բարելավման և բեռնափոխադրումների արդյունավետության բարձրացման հնարավորություններին:

Հաղորդվում է, որ այդ համատեքստում կողմերն ընդգծել են երկու երկրների մաքսային մարմինների միջև առկա սերտ փոխգործակցության նշանակությունը»,- ասված է հաղորդագրությունում:

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *