
«Մեծ յոթնյակի» (G7) երկրները մտադիր են խստացնել ՌԴ-ի նավթագազային ոլորտի նկատմամբ պատժամիջոցները։ Համապատասխան դրույթը նշված է G7-ի ղեկավարների համատեղ հայտարարության մեջ՝ Ֆրանսիայում կայացած գագաթնաժողովի արդյունքներով։
«Մենք պարտավորվում ենք ուժեղացնել ճնշումը ռուսական ռազմական տնտեսության վրա։ Այս համատեքստում կխստացնենք պատժամիջոցները, այդ թվում՝ նավթային և գազային ոլորտների նկատմամբ»,- ասվում է հայտարարության մեջ։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագրի արդյունքում Հորմուզի նեղուցի ապաշրջափակումը «Մեծ յոթնյակի» առաջնորդները գնահատում են որպես Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ճնշման ուժեղացմանը նպաստող գործոն: