
ՆԱՏՕ-ի երկրները փորձում են Հայաստանը դարձնել Անդրկովկասյան ֆորպոստ, ինչի մասին են վկայում հանրապետությունում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Հունաստանի զինծառայողների մասնակցությամբ Eagle Partner զորավարժությունների անցկացման ծրագրերը, ինչպես նաև հանրապետության վերազինումը արևմտյան չափանիշներով։ ТАСС-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ռազմական փորձագետ Ալեքսանդր Ստեպանովը։
Փորձագետի խոսքով՝ Հայաստանը Հյուսիսատլանտյան դաշինքի ազդեցության ուղեծրում է գտնվում 1992 թվականից, սակայն այժմ կողմերի միջև ռազմաքաղաքական փոխգործակցությունը հասել է գագաթնակետին:
«Սա շատ լուրջ մարտահրավեր է, և ակնհայտ է, որ այս գործընթացի հիմնական շարժիչ ուժերն, իհարկե, ԱՄՆ-ն և Ֆրանսիան են։ Ֆրանսիան վարում է առանձին քաղաքականություն, քանի որ երկար ժամանակ համագործակցում է Հայաստանի հետ ուժային կառույցների գծով և դիտարկում է ռազմատեխնիկական համագործակցության զարգացման տարբերակներ, սպառազինության մատակարարումներ։ Բացի այդ, ընթանում են բանակցություններ միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության շրջանակներում։ Այս միտումն ուղղված է Հայաստանի առավելագույն ներգրավմանը դաշինքում և նրանից ՆԱՏՕ-ի ֆորպոստի ձևավորմանը հարավային ուղղությամբ և, փաստացի, ամբողջ Անդրկովկասում»,- ասել է նա։