«Ռուսական շուկայի կորուստը դառնալու է ամենալուրջ մարտահրավերը ՀՀ-ի համար»․ Թաթուլ Հակոբյան

«Ռուսական շուկայի կորուստը դառնալու է ամենալուրջ մարտահրավերը ՀՀ-ի համար»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ռուսական շուկայի կորուստը, մի կողմ եմ թողնում՝ ինչու այսպես եղավ, դառնալու է ամենալուրջ տնտեսական, հետևաբար նաև քաղաքական մարտահրավերը Հայաստանի համար առաջիկա տարիներին:
     Թղթի վրա կամ եթերներում հեշտ է ասել՝ դե՛, ծաղկի շուկան փակվեց Ռուսաստանում, կբացենք նոր շուկաներ՝ Եվրոպա, Ասիա և այլն:
     Փակվելուց առաջ պետք է հաշվարկներ ունենայինք:
     Երբ լող չիմացող մարդը դուրս է գալիս բաց ծով, նա չպետք է հույսը դնի նրա վրա, որ ինչ-որ մեկը կփրկի:
     Եղածը եղած է և արդեն ուշ:
     Պետք է աշխատել և հիշել, որ մարտահրավերները նաև հնարավորությունների դռներ են բացում, բայց հեշտ չի լինելու, մեղմ ասած:
     Հիմա էլ ընկած արտադրողներին են թիրախավորում՝ թե բա որակով արտադրանք տվեք, որ Եվրոպայում կարողանաք վաճառել:
     Քաղաքացիները պիտի գիտակցեն, որ պետությունների ղեկավարների սխալ հաշվարկների համար իրենք, հենց իրենք են վճարելու գինը»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *