Իսրայելի բանակը հայտնել են ՀԱՄԱՍ-ի և «Իսլամական ջիհադի» երկու հրամանատարների մահվան մասին

Իսրայելական բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել է, որ նախորդ հանգստյան օրերին Գազայի հատվածին հասցված հարվածների հետևանքով պաղեստինցի երկու հրամանատար է սպանվել։

Իսրայելի զինված ուժերի տվյալներով՝ հարձակումների ժամանակ սպանվել են ՀԱՄԱՍ խմբավորման դասակի հրամանատար Մոհամմեդ Սաիդ Ահմեդ Նիմրոտին և «Իսլամական ջիհադ» խմբավորման Կենտրոնական ճամբարների գումարտակի դասակի հրամանատար Մուավիա Սուլեյման Զակար Այդին։

Իսրայելական կողմը հայտարարել է, որ նրանք երկուսն էլ մասնակցել են 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Բեերի կիբուցի վրա կատարված հարձակմանը։

Գործողության այլ մանրամասներ կամ հարվածների հասցման հստակ վայրի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *