Տիտղոսի հաջորդ հավակնորդը պետք է ես լինեմ․ Արման Ծառուկյան

Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում (70 կգ) UFC դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը հույս է հայտնել, որ UFC չեմպիոնի տիտղոսը նվաճած ամերիկացի Ջասթին Գեյջին կլինի իր հաջորդ մրցակիցը։

«Տիտղոսի հաջորդ հավակնորդը պետք է ես լինեմ։ Ես պետք է դառնամ Ջասթին Գեյջիի հաջորդ մրցակիցը։ Ցանկանում եմ հաղթել նրան, ցանկանում եմ բոլորին հաղթել»,- Արման Ծռուկյանի խոսքերը մեջբերում է լրագրող Արիել Հելվանին։

Վաշինգտոնի Սպիտակ տանը տեղի ունեցած տիտղոսային մենամարտում Գեյջին տեխնիկական նոկաուտով պարտության էր մատնել Իլյա Թոփուրիային։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *